Մարդիկ ավելի շատ հեռախոսի վրա են ժամանակ ծախսում, քան քնում են


15:06 , 14 մարտ, 2015

 Մարդիկ ավելի շատ հեռախոսի վրա են ժամանակ ծախսում, քան քնում ենPanorama.am-ը գրում է.

Հարցումը, որն անցկացվել է Silentnight ընկերության կողմից, ցույց է տվել, որ մարդիկ օրական միջինը քնում են 8 ժամ 21 րոպե, իսկ հեռախոսի վրա ծախսում են 8 ժամ 41 րոպե: Հարցման մասնակիցների 81 տոկոսն ասել է, որ գիշերը քնի ժամանակ չի անջատում հեռախոսը: Չափահասների ու դեռահասների շրջանում 10-ից 4-ը գիշերն արթնանում են հեռախոսի ձայնից և ստուգում այն: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:

Հարցվածների 51%-ը առավոտյան առավել շատ ժամանակ է ծախսել էլեկտրոնային նամակները ստուգելու և ինտերնետի վրա, 32%-ը՝ արտաքին տեսքի, 18%-ը՝ նախաճաշի վրա:

Հետազոտողների կարծիքով, շատ մարդկանց պարագայում էլեկտրոնային սարքավորումների պատճառով վատացել է քնի որակը: Հետազոտությունը ցույց է տվել, որ սարքավորումների էկրանի կապույտ լույսը խաթարում է օրգանիզմի կենսաբանական ռիթմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ