Մենք պետք է միասնական պայքարենք թուրքական ժխտողականության դեմ. Էդուարդ Շարմազանով


15:00 , 14 մարտ, 2015

Մենք պետք է միասնական պայքարենք թուրքական ժխտողականության դեմ.             Էդուարդ ՇարմազանովSlaq.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավո-րական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշելէ, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:

ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ ցուցահանդեսում ներկայացված եվրոպական մամուլի արձագանքը Հայոց ցեղասպանության եղելության վկայությունն է: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը նույնքան վատ է,որքան իրագործումը: Նրա խոսքով` պետք է միասնական պայքարել թուրքական ժխտողականության դեմ: