14:40 , 14 մարտ, 2015
Galatv.am-ը գրում է.
Ավետիսյանների հարազատներն, ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հետ հանդիպման չգնացին, ու նրանց փոխարեն տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը հանդիպեցին Գ. Կոստանյանի հետ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, թե հիմնականում իրավական հարցեր են քննարկվել, բարձրացվել են հարցեր, որոնք ըստ նրա, կապված են գործի քննության արդյունավետության հետ.
«Մենք ներկայացրեցինք խնդիրն այն առումով, որ կարծում ենք՝ քննությունը որոշակի չափով արդյունավետ չի էլ կարող լինել՝ սկսած այն պահից, որ Պերմյակովը գտնվեց ռուսական կողմի իրավազորության ներքո, եւ մեր քննչական մարմինը ստիպված է հիմա քննություն իրականացնել առանց մեղադրյալի:
Փորձեցինք ընդհանուր եզրեր գտնել այն առումով, որ գոնե այս իրավիճակում քննությունը արդյունավետ կարողանան իրականացնեն: Քննարկվեց սահմանի խախտման հետ կապված հանգամանքը: Այսինքն՝ ակնհայտ էր, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը ներկայացնում է մի իրավիճակ, որը վկայում է այն մասին, որ Պերմյակովը փորձել է սահման հատել: Եկանք այն եզրահանգման, որ այս ուղղությամբ քննություն պետք է կատարվի»,-նշեց Երվանդ Վարոսյանը:
Նա նշեց նաեւ, թե Գ. Կոստանյանի հետ քննարկվել է նաեւ ՌԴ գլխավոր դատախազին ուղղարկված նամակի բովանդակությունը: Այն ամբողջությամբ չի ներկայացվել, մի բան, ըստ փաստաբանի, հստակ է, որ որ մինչ օրս արձագանք ՌԴ գլխավոր դատախազությունից չկա, Գ. Կոստանյանի նամակին դեռեւս չեն պատասխանել.
«Ոչ բոլոր մեր հարցերը պատասխաններ ստացան, բայց այս փուլի համար կարելի է հանդիպումը դրական համարել: Իմ մոտ տպավորություն ստացվեց, որ գլխավոր դատախազն ամեն ինչ շատ լավ հասկանում է, իսկ ինչ կլինի դրանից հետո, դրանից իր գործողությունները կփոխվե՞ն, թե՞ չէ, դա ժամանակը ցույց կտա եւ նախաքննության ընթացքը: Նախաքննությունից շատ քիչ տեղեկություններ ունենք, երբ որ նախաքննությունը կավարտվի, եւ մենք տեղեկություն կունենանք իհարկե հստակ դրա գնահատականը կտանք»,-ասաց փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ