Սիրելի լրագրողներ, եղեք օբյեկտիվ, անկաշառ, ազնիվ ու պրոֆեսիոնալ՝ ամրապնդելով ու արդարացնելով ձեզ տրված իշխանությունը


15:42 , 16 հոկտեմբեր, 2012

Սիրելի լրագրողներ, ընդունելով ու գնահատելով 4-րդ իշխանության նշանակությունն ու դերը՝ ի սրտե շնորհավորում եմ ձեզ ձեր աշխատանքային օրվա կապակցությամբ: 
Ուզում եմ ընդգծել, որ ձեր շնորհիվ եղել ու շարունակում են արձանագրվել բազում բարեփոխումներ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում, որ նաեւ ձեր անմիջական օգնությամբ է այսօր Հայաստանը գնում ժողովրդավարության ուղիով:
Չնայած ձեր դեմ հառնող բազում դժվարություններին՝ մաղթում եմ, որ կարողանաք մնալ օբյեկտիվ, անկաշառ, ազնիվ ու պրոֆեսիոնալ՝ ամրապնդելով ու արդարացնելով ձեզ տրված իշխանությունը` այն ծառայեցնելով ի բարօրություն Հայաստանի Հանրապետություն քաղաքացիների: