Յայա Տուրեն և Ստևան Յովետիչը կմնան «Սիթի»-ում. Պելեգրինի


11:52 , 14 մարտ, 2015

la-joie-de-yaya-toure-et-stevan-jovetic-c-apres-le-but-du_9112871in.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի և հարձակվող Ստևան Յովետիչի մասին:

«Չգիտեմ, թե ինչ տեղեկություններ ունեք այս ֆուտբոլիստների մասին, բայց Յովետիչը պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և պարտավոր է հարգել այն: Յայա Տուրեն նույնպես իրեն լավ է զգում այստեղ և կշարունակի ելույթներն ակումբում»,- Mediaset-ը մեջբերում է չիլիացի մասնագետի խոսքերը:

Հիշեցնենք` ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` նշված ֆուտբոլիստները կարող էին Իտալիա տեղափոխվել: