Սոբչակը ուժեղացրել է անվտանգությունը՝ «գնդակահարության ցուցակների» մասին լուրերի պատճառով


11:27 , 14 մարտ, 2015

80576041in.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ուժեղացրել է իր անվտանգությունը «գնդակահարության ցուցակների» մասին տեղեկությունից հետո, որտեղ, բացի իրենից, նշվում են նաև «Էխո Մոսկվի»-ի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովի և շնորհազուրկ օլիգարխ Միխաիլ Խոդորովսկու անունները:

«Դժբախտաբար, ես ստիպված եղա ուժեղացնել անվտանգությունս: Այժմ ես ստիպված եմ թիկնապահներով շրջել»,- Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է Սոբչակը:

Իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել նման ցուցակների գոյությունը, սակայն վերոնշյալ անձինք իրենց համար որոշակի եզրակացություններ արել են:

Հաղորդավարուհին հստակեցրել է, որ սպառնալիքների հետ կապված միջադեպից հետո (անհայտ անձը նրան մոտեցել էր և ասել՝ «Նկատի ունեցեք, հաջորդը դուք եք») ինքն այլևս սպառնալիք չի ստացել: