11:03 , 14 մարտ, 2015
Slaq.am-ը գրում է.
Մոսկվա գետի հատակին ոչ այդքան հեռու Մեծ Մոսկվորեցկի կամրջից, որտեղ սպանվել էր ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, ջրասուզները հայտնաբերել են երկու ատրճանակ,-հայտնել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանցից առաջինը Նեմցովի սպանության գործիք չէ, իսկ երկրորդի վերաբերյալ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն,-փոխանցում է REGNUM գործակալությունը:
Հիշեցնենք`Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:
ՌԴ Քննչական Կոմիտեն հայտարարել էր Անզոր Գուբաշևի և Զաուր Դադաևի ձերբակալման մասին: Նրանք մեղադրվում են Նեմցովի սպանության կազմակերպման և կատարման մեջ: