Հասարակությունը կրիմինալացվում է լրատվամիջոցների թեթև ձեռքով


11:08 , 14 մարտ, 2015

Հասարակությունը կրիմինալացվում է, կրիմինալացվում է նաև լրատվամիջոցների թեթև ձեռքով, «օրենքով գողերի», հեղինակությունների կյանքը, գործունեությունը լուսաբանելու, նրանց միջև տեղի ունեցող պայքարը, «ռազբորկաները» պարբերաբար մանրակրկիտ լուսաբանելու, համացանցը լցնելու, նրանց հերոսացնելու միջոցով: Եվ օրենքի հասկացությունն իմ կարծիքով էժանացվում է այդ նույն հարթության վրա…
Ես մի բան գիտեմ` հանցագործը, գողը, ավազակը, կողոպտիչը պետք է լինի բանտում: Նրանց և նրանց նմանների տեղը բանտն է… Քրեական տարրերի տեղը, «նստավայրն» իսկական քրեակատարողական հիմնարկներն են, առանց դրանց երես տալու ու արտոնյալ պայմաններ ստեղծելու: 
Արդեն բացարձակապես չեմ հասկանում դրանց գովազդող, դրանց մասին գրող օգտատերերին ու կայքերին… Չնայած հասկանում եմ, որ ռեյտինգ են ապահովում, բայց այդ գնո՞վ…
Դեդ Հասանից, Զապից, Երրորդմասցի Լյովիկից, մյուսներից պրծանք, հիմա էլ «օրենքով գող» Պզոյի՝ Հայաստան գալու լուրը… Մնում է ազգովի դիմավորեք զուռնա-դհոլով, ծաղիկներով ու ծափողջույններով…Դա քիչ էր, հիմա էլ Ծգլը, Տլեն ու Գաստիկը…
Ստեղ են ասել` աշխարհն իր հոգսերով, դուք ձեր «օրենքով լրատվությամբ, օրենքով գրառումներով ու օրենքով գողերով»…