Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր


10:28 , 14 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար Կլայդերմանի  համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Սկիզբը՝ 19:30:
 
«Թեքեյան» կենտրոնում բացվելու է ռեժիսոր, լուսանկարիչ, բանաստեղծ, երաժիշտ Ժիրայր Աղավելյանի «Ճակատագրի հետքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Սկիզբը՝ 15.00-ին:
 
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայանալու է ֆլամենկոյի երեկո՝  Կիթառ բենդի մանակցությամբ (Աշոտ Ոսկանյան՝ հարվածային գործիքներ, Բագրատ Գաբրիելյան՝ կիթառ, Վարդան Շահինյան՝ կիթառ, Արեգ Բույնիաթյան՝ կիթառ, Դավիթ Պողոսյան՝ բաս կիթառ):
Սկիզբը՝ 20:00-ին: 
 
Արամ Խաչատրյանի տուն- թանգարանում տեղի է ունենալու «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ներառում է Արամ Խաչատրյանի 110- ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ