Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը


09:53 , 14 մարտ, 2015

Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհըSlaq.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: