12:05 , 14 մարտ, 2015
Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում իրական սուպերհերոս է ապրում. 20-ամյա մի տղա, ով իր ինքնությունը գաղտնի է պահում։ Տղան Սարդ մարդու հագուստով ամեն գիշեր քաղաքի փողոցներում ապրող անտուններին սնունդ է տալիս.
Նախկինում, երբ ես սնունդ էի փոխանցում անտուններին, ոչ ոք չէր էլ նայում, սակայն երբ նրանք ինձ տեսնում էին Սարդ մարդու հագուստով, մոտենում էին ու հարցնում, թե ինչ եմ անում, ու անկեղծորեն հետաքրքրվում, և որ ամենակարևորն է՝ ոգեշնչվում էին՝ ցանկանալով իրենք էլ մասնակցել։



