Եվրոկենտրոնախույսը


07:25 , 14 մարտ, 2015

2009-ի համաշխարհային ճգնաժամն ուժեղ հարվածեց Իսլանդիայի բանկային համակարգին, ու այդ երկիրը ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացրեց: Հիմա ճգնաժամը հաղթահարված է, ու նոր կատավարությունը հետ է վերցրել անդամակցության հայտը՝ համարելով, որ այն հարվածում է երկրի տնտեսության հիմնական ճյուղին՝ ձկնարդյունաբերությանը:
Հիմա Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան ձգտում են արագ եվրաինտեգրման, թեև նրանց Բրյուսելում գրկաբաց չեն սպասում: Հետխորհրդային այս երեք երկրները ԵՄ-ի մեջ են տեսնում իրենց անվտանգությունը, ռուսական սպառնալիքը չեզոքացնելու հնարավորությունը: Հնարավոր է, որ ռուսական սպառնալիքի չեզոքացմանը զուգահեռ՝ մարի նաև այս երկրների եվրաինտեգրման ցանկությունը: