05:54 , 14 մարտ, 2015Փոքրի Մոնրո Միլլսի համար ճակատագիրը ոչ մանկական փորձություններ էր նախապատրաստել։ Փոքրիկի մաշկին չպետք է դիպչի արևի ոչ մի շող։ Դրանից նրա մաշկը գրգռվում է, և անտանելի քոր է սկսվում, ինչը հետո իր հետքերն է թողում երեխայի մարմնի վրա։ Դրա պատճառով Մոնրոն գիշերները գրեթե չի քնում, տանջվում է անտանելի քորից, ստամոքսի ցավից, գլխացավից և գլխապտույտից։ Երեխան միանգամից 2 մաշկային հիվանդությամբ է տառապում` էկզեմա և արևային եղնջացան։ Երեխայի մայրը ստիպված թողեց աշխատանքն ու իրեն նվիրեց փոքրիկի խնամքին։ Ցավոք, փոքրիկ աղջնակը մյուս երեխաների պես չի կարող ակտիվ կյանք վարել և ստիպված է օրվա մեծ մասն անցկացնել տանը կամ ստվերում։
Առաջին հայացքից թվում է, թե Միլլսների ընտանիքը սովորականներից մեկն է

Բայց փոքրիկ Մոնրոն սարսափելի գաղտնիք ունի

Գրեթե ոչ ոք նրան այսպես ժպտալուց չի տեսել

Ուրիշների համար նա այս տեսքն ունի

Դիմակը փոքրիկին պաշտպանում է սարսափելի մաշկային ալերգիայից

Այդ հիվանդությունը փոքրիկի կյանքը դժոխքի է վերածել

Նրա մաշկին արևի ոչ մի շող չպետք է դիպչի

Այսպիսի տեսքի համար մյուս երեխաները նրան հաճախ մատով են ցույց տալիս և ծաղրում

Եղեք բարի և հանդուրժող, նույնն էլ ձեր երեխաներին քարոզեք
