Լյովը կմնա Գերմանիայի հավաքականում մինչև 2018 թվականը


06:55 , 14 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Գերմանական ֆուտբոլային միությունը նոր պայմանագիր է կնքել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ: Ինչպես հայտնում են միության մամուլի ծառայությունից, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

Մասնագետը Գերմանիայի ընտրանին ղեկավարելու է մինչեւ ԱԱ-2018-ի ավարտը: Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ը անցկացվելու է Ռուսաստանի Դաշնությունում:

Յոահիմ Լյովի հետ նախորդ պայմանագիրը ավարտվում էր 2016 թվականին՝ Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո: 

Լյովի գլխավորությամբ Գերմանիայի ազգային հավաքականը նվաճել է «բրոնզե» եւ «ոսկե» մեդալ՝ ԱԱ-2010-ում եւ ԱԱ-2014-ում, ինչպես նաեւ Գերմանիայի ընտրանին դարձել է արծաթե եւ բրոնզե մեդալակիր Եվրոպայի առաջնությունում (2008, 2012):

Նշենք, որ 2014 թվականին Լյովը Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն մարզիչ: