Չինաստանի փողոցներում փոքրիկ աղջկա շորերով քայլող շունը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)


05:28 , 14 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Շուն պահողները սովորություն ունեն իրենց հավատարիմ կենդանիներին վերաբերել որպես երեխաների, սակայն չինացին ծայրահեղորեն է մոտեցել այս հարցին:

Ինչպես գրում է Daily Mail-ը` Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքի 43-ամյա բնակիչ Չժու Թայը սովորեցրել է իր պուդելին՝ քայլել հետևի ոտքերի վրա, և շանը հագցնում է փոքրիկ աղջկա նման: Փողոցում հպարտորեն քայլող շան տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո իրական հիթ է դարձել: