04:52 , 14 մարտ, 20151in.am–ը գրում է.

Մայլի Սայրուսի և Պատրիլ Շվարցենեգերի շրջապատից աղբյուրները հայտնում են, որ զույգը բավականին լուրջ մտադրություններ ունի և պատրաստվում է որոշ ժամանակ անց ամուսնանալ, գրում է Spletnik.ru-ն:
«Նրանք խելագարվում են միմյանց համար և ցանկանում են ամուսնանալ: Դրանից բացի, Մայլին փորձում է արժանանալ Պատրիկի մոր հավանությանը», սակայն, տաբլոիդների հաղորդմամբ, նրա ջանքերն առայժմ ապարդյուն են: Վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվում են Պատրիկին ժառանգությունից զրկելու մասին լուրերը:
Նշենք, որ զույգի ամուսնանալու մտադրության մասին հայտնի էր դարձել դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ Պատրիկն ու Մայլին Բևերլի Հիլզով զբոսնելիս կանգ են առել հարսանեկան զգեստների խանութի առջև և սկսել են զննել դրանք:

