04:32 , 14 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 88 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) գլխավոր տ նօրեն Վալերի Ֆյոդորովը:
«Պետության ղեկավարի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 88 տոկոսը, հավանություն չի տալիս 7 տոկոսը»,-ասել է Ֆյոդորովը: Նա նաև հավելել է, որ «Պուտինը հասել է հանրային վստահության բարձրակետին»,-ներկայիս արդյունքը՝ 65 տոկոս, առավելագույնն է դարձել վերջին 15 տարվա ընթացքում:
Ֆյոդորովի խոսքով՝ Պուտինի նկատմամբ վերաբերմունքի շուրջ հարցումն անցկացվում է ամեն տարի՝ մարտին՝ առաջին նախագահական ժամկետով նրա ընտրվելու տարեդարձին:
Ներկայիս համառուսաստանյան հարցումն անցկացվել է մարտի 7-8-ին Ռուսաստանի 130 բնակավայրերում: Դրան մասնակցել է 1600 մարդ, վիճակագրական սխալանքը կազմել է 4,5 տոկոսից ոչ ավելի: