Իտալացին սյունակ է գնել թերթում կնոջ դավաճանության մասին պատմելու համար


00:44 , 14 մարտ, 2015

10234243071in.am-ը գրում է․

Իտալացին, տեղեկանալով կնոջ դավաճանության մասին, Corriere della Sera ազգային պարբերակաում մի ամբողջ սյունակ է գնել, որպեսզի ամբողջ երկրին պատմի, որ բաժանվում է կնոջից և նրա հետ կհանդիպի դատարանում:

Էնցոյի նամակը, որն ուղղված է կնոջը, հրապարակվել է մարտի 13-ի համարում:

«Սերս, գիտես, որ ես քեզ համար ամեն ինչ կանեմ: Ես միշտ փորձել եմ պաշտպանել մեր սերը, սակայն դու քանդեցիր ամեն ինչ: Եվ յոթ տարվա ամուսնությունից հետո ես ուզում եմ ամբողջ Իտալիային պատմել քո նողկալի դավաճանության մասին»,- գրում է տղամարդը:

Այնուհետև տղամարդը պատմում է, թե ինչպես է տեղեկացել կնոջ դավաճանության մասին:

«Մեր ամուսնությունն ավարտվեց: Ես հեռանում եմ քեզանից…Կտեսնվենք դատարանում»,- ավարտել է նամակը իտալացին:

Տամարդը հայտարարել է նաև, որ Facebook-ում բացել է «Քո նախկին ամուսին» էջը, որը մեկ օրում 3,4 հազար «լայք» է հավաքել: