Մայրական սիրո ուժը. նորածինն սկսում է շնչել, երբ մայրը ցանկանում է վերջին անգամ գրկել իր անշունչ որդուն


00:16 , 14 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Բրիտանացի զույգը, ով առաջին անգամ էր վայելում ծնող դառնալու բերկրանքը, ցավով իմացավ, որ րոպեների տարբերությամբ լույս աշխարհ եկած զույգերից մեկը դադարել է շնչել և մի քանի վայրկյանի կյանք է ունեցել:

Քեյթ և Դևիդ Օգերի պատմությունը ներկայացնում է Daily Mail–ը` տեղեկացնելով, որ զույգը ծնվել էր  26 շաբաթական: Մտածելով, որ դա միակ հնարավորությունն է՝ տեսնելու իրենց որդուն, որի համար արդեն անուն էին ընտրել, մայրը ցանկանում է գրկել անշունչ երեխային և խնդրում հորը՝ միանալ իրենց և գրկախառնվել:

Հաջորդիվ տեղի ունեցածը բժիշկները նկարագրել են որպես հրաշք. նորածինը մոր գրկում սկսել է շնչել, և բժիշկներին հաջողվել է նրան կյանքի վերադարձնել:

Այժմ զույգերը 5 տարեկան են,  Ջեմի Օգը միանգամայն առողջ երեխա է, և նրա միակ «խնդիրն» այս կյանքում այն է, որ իր եղբայրը բոլորին պատմում է, որ մահացած է եղել, բայց այժմ ապրում է: Նրանք ծնվել են 2010-ի մարտի 25-ին: