00:03 , 14 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
Իրանի իշխանությունները չեն կարողանում վերջին մի քանի ամսվա ընթացքում նավթի վաճառքից ստացված 7.8 մլրդ դոլար եկամուտը ստանալ` Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը` վկայակոչելով կառավարության ներկայացուցիչ Մոհամադ Նոբահթին:
«ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցները խոչընդոտում են Իրանի Իսլամական Հանրապետությանը միջազգային բանկերի միջոցով գումարներ փոխանցելուն»,-ասել է նա:
Պատժամիջոցները ենթադրում են համաշխարհային ֆինանսական համակարգին Իրանի հասանելիության բացակայությունը: