Նեմցովի սպանության պատվիրատուն մահափորձ էր կազմակերպել Պուտինի նկատմամբ. Կոմսոմոլսկայա պրավդա


23:57 , 13 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն մահափորձ էր նախապատրաստում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: «Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ` այս մասին մարտի 13-ին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության անանուն աղբյուրին հղումով:

Աղբյուրի խոսքով` ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպման գլխավոր կասկածյալը  «Ջոհար Դուդաևի անվան» ուկրաինական  կամավոր գումարտակի հրամանատար Ադամ Օսմաևն է:

Հետաքննությունը սպանության անմիջական կատարող է անվանել Զաուր Դադաևին: «Ոչ մի կրոնական շարժառիթ  նրանք չեն ունեցել: Նրանք սառնասրտորեն պատվեր են կատարել», - ասել է աղբյուրը:

Նրա  խոսքով` Դադաևը և Օսմաևը սերտ կապի մեջ են եղել: Ավելի վաղ Ադամ Օսմաևին կասկածում էին Վլադիմիր Պուտինի դեմ 2012-ին մահափորձ կազմակերպելու մեջ: