Ամերիկացի ֆուտբոլիստը սպանել է մրցավարին, որպեսզի կարմիր քարտ չստանա


23:03 , 13 մարտ, 2015

10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Ամերիկացի ֆուտբոլիստ Բասսել Սաադը խաղի ընթացքում սպանել է մրցավարին որպեսզի վերջինս իրեն կարմիր քարտ ցույց չտա: Այս մասին տեղեկացնում է Yahoo Sports-ը;

Աղբյուրի տեղեկատվության համաձայն` սպանությունը տեղի է ունեցել ամերիկյան Լիվոնիա քաղաքում միչիգանի ֆուտբոլային լիգայի շրջանակներում: Սաադը հարվածել է 44-ամյա մրցավար Ջոն Բենեվիչին, երբ նա ցանկանում էր դաշտից հեռացնել ֆուտբոլիստին: Միջադեպից երկու օր անց Բենեվիչը հիվանդանոցում մահացել է:

Դատական բժիշկների փորձաքննությունը պարզել է, որ մահը վրա է հասել ձախ կողմից վզին հասցված հարվածից:

Նշենք, որ մարդասպանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: