22:49 , 13 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է․
Հարգանք ցուցաբերելն ամենալավ միջոցն է:
Երբ պարզում ես, որ ղեկավարդ քեզանից երիտասարդ է, մի տեսակ շփոթվում ես: Սկզբնական ժամանակահատվածում դա անբնական է թվում, նույն բանն է, թե ձեր փոքր քույրը կամ եղբայրը ձեզանից շուտ ամուսնանան և երեխաներ ունենան:
Երկու դեպքում էլ գիտակցում եք, որ հանգամանքներն ավելի զորեղ են քան աշխատանքում կամ անձնական կյանքում ինչ որ բանի հասնելու համար ձեր գործադրած ջանքերն ու եռանդը: Շատ դեպքերում պարզապես իրերն այդպես են դասավորվում: Միգուցե իսկապե՞ս չկա չարիք առանց բարիք: Ահա Ձեզ ենք ներկայացնում այս իրավիճակում հայտնված ու հաջողություն ունեցած փորձագետի խորհուրդները նման դեպքերում ճիշտ կողմնորոշվելու համար:
Վստահեք եղեք, որ ինչ որ լուրջ պատճառ կա, որ նա ձեր ղեկավարն է
Այսպիսով, դուք կարծում էիք, որ առաջխաղացման ձեր հերթն է բայց հիմա զայրացած եք (հասկանալի պատճառներով), որ ձեզ մոռացել են: Հիշեք, որ դա միայն ձեր կարծիքն է: Հնարավոր է դուք մտովի ձեզ համարում եք հովանավորչության զոհ, բայց նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ դուք կարող է և պարզապես չունեք բավարար հմտություններ։
Ամեն դեպքում ձեզանից է կախված՝ կորոշեք մնալ ու շարունակել աշխատել, թե թողնել-հեռանալ: Եթե որոշել եք դիմանալ, ուրեմն հիշեք, որ դա ձեր որոշումն է, այլ ոչ թե տնօրենի խնդիրը: Նա չի ինքն իրեն ընտրել որպես ձեր ղեկավար: Ուստի ձեր իսկ շահերից է բխում այս նոր ու ավելի երիտասարդ ղեկավարից ինչ-որ բաներ սովորելը:
Money Crashers-ի ներկայացուցիչ Դեյվիդ Բեկը շատ լավ է հասկանում ձեզ.
Եղել են դեպքեր երբ ես աշխատել եմ ինձանից ավելի երիտասարդի ղեկավարությամբ: Նման դեպքերում առավելությունն այն է, որ ձեզ կարող են սովորեցնել, թե ինչպես ավելի արագ աշխատել և, բացի այդ, երիտասարդներն ավելի տեղեկացված կարող են լինել ձեր աշխատանքի հետ առնչություն ունեցող նորագույն տեխնոլոգիաներից:
Ես անընդհատ ինքս ինձ ասում էի, որ սա է ինձ բաժին ընկած խաղաքարտը և պետք է խաղամ դրանով: Կարծում եմ այսպես պետք է մտածի ցանկացած տարիքով աշխատակից:
Երտասարդ ղեկավարի հետ լավ հարաբերություններ ստեղծելու համար նրան վերաբերվեք ինչպես ձեր հասակակցին: Հարգանք ցուցաբերելը շատ կարևոր է ամեն դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ