23:00 , 13 մարտ, 2015Մեզնից շատերն անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ երջանկություն է պարզապես քայլել, վազել, լողալ: Բայց Ռոննի և Դոննի սիամական երկվորյակների համար ցանկացած նման գործողություն բավականին մեծ էներգիա և ուժ է պահանջում:
64-ամյա տղամարդիկ իսկական ռեկորդակիր են. նրանք աշխարհի ամենածեր սիամական երկվորյակներն են:

Ինչպես պատմում է նրանց կրտսեր եղբայրը` բժիշկները եղբայրներին երկար կյանք չէին խոստանում, իսկ ծնողները վախենում էին, որ նրանք մի օր անգամ չեն ապրի:

«Ռոննին և Դոննին կարծես մի ամբողջություն լինեն: Բայց դրա հետ մեկտեղ նրանք բացարձակ տարբեր անհատներ են», - պատմում է նրանց եղբայրը:
Եղբայրներն ունեն չորս ձեռք և երկու ոտք: Նրանց միացնում է ընդհանուր ստամոքս-աղիքային համակարգը և կոնքի շրջանը: Եղբայրները ժամանակին կրկեսում էին աշխատում, իսկ 1991 թվականին անցան թոշակի: Այսօր նրանց օգնում է կրտսեր եղբայրը:

