ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին տառապանքներից ազատելու կոչ է անում


22:42 , 13 մարտ, 2015

ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին տառապանքներից ազատելու կոչ է անում Panorama.am-ը գրում է․

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սիրիական հակամարտության 4-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ և միջազգային հանրությանը կոչ արել աչք չփակել այդ երկրի միլիոնավոր բնակիչների տառապանքների վրա: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: 

«Սիրիայում անպատժելիությունը հանգեցրել է ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավուքնների խախտումների թվի աճին»,-ասվում է Բան Կի Մունի հայտարարության մեջ: 

Կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ չորս տարի առաջ սիրիացի ժողովուրդը դուրս էր եկել խաղաղ ցույցերի` պահանջելով հարգել իր իրավունքները և ազատությունները, սակայն ուժի կիրառումը հանգեցրեց արյունահեղության և քաղաքացիական պատերազմի, իսկ ծայրահեղական խմբավորումներն էլ օգտվեցին առիթից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ