23:22 , 13 մարտ, 2015
Առաջին անգամ Քնի համաշխարհային օրը (World Sleep Day) նշվել է 2008-ի մարտի 14-ին, և այդ օրվանից ամեն տարի տոնը նշվում է մարտի երկրորդ լիարժեք շաբաթվա ուրբաթ օրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ քնի և առողջության խնդիրներին վերաբերող նախագծի շրջանակներում:
Քնի համաշխարհային օրն անցկացվում են տարբեր կոնֆերանսներ և սեմինարներ` նվիրված քնի խնդիրներին և դրա խախտումների ազդեցությանը մարդու վրա:
Նորմալ քնելու համար պետք է հետևել ներքոնշյալ սկզբունքներին` շարունակական անքնությամբ չզբաղվել, քնից առաջ ալկոհոլային խմիչք չկիրառել, ճաշել քնից 4 ժամ առաջ:
Քունն օրգանիզմի գոյության յուրահատում ձև է, ոչ պակաս բարդ, քան ցերեկն արթուն մնալը: Քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը և «իրեն կարգի բերում»: Դա է պատճառը, որ առողջ մարդն արթնանում է թարմության ու ուժերի հորդման զգացողությամբ:
Միջինը յուրաքանչյուր մարդ իր կյանքի 1/3-ն անցկացնում է քնած: Քնի ժամանակ ուղեղի ակտիվությունը հասնում է նվազագույնի:
Բժիշկները վատ քունը համարում են կաթվածների, հիպերտոնիկ և այլ տեսակի լուրջ հիվանդությունների առաջին քայլը:
Գիտնականների համոզմամբ՝ շատ քնելը ևս բացասական ազդեցություն կարող է ունենալ, ինչպես անքնությունը: Հասուն մարդը պետք է օրվա մեջ քնի 6-ից 8 ժամ: Կանանց խորհուրդ է տրվում մեկ ժամ ավելացնել այդ նորմային, քանի որ նրանք ավելի զգացմունքային են, հետևաբար հանգստին պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն: Երեխաները պետք է քնեն օրական 10 ժամից ոչ քիչ:
Հ.Գ.Այնպես որ, շնորհավոր Քնելու համաշխարհային օրը։