21:03 , 13 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսի հետ քննարկում է Սիրիայի ընդդիմությանը 70 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու հարցը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ մինչև այսօր ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է 400 միլիոն դոլար սիրիական ընդդիմությանը հատկացնելու մասին։
Վերջին անգամ ԱՄՆ-ն 40 մլն դոլար էր հատկացրել Սիրիայի ընդդիմությանը նախորդ տարվա սեպտեմբերին։