Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները


20:32 , 13 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

ԵՄ Խորհուրդը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել է պատժամիջոցները, որոնք կիրառվում են ՌԴ և ուկրաինական անջատողականության 150 ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց նկատմամբ:

Այս որոշումն ընդունվել էր դեռ հունվարի 29-ին Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել էր այն անձանց ցուցակը, որոնք ընդգրկված են պատժամիջոցների ցանկում: