ՌԴ-ում բեռի ձևակերպումից հետո՝ մեքենաները մաքսային ձևակերպում ստանում են միայն Վերին Լարսի և Բագրատաշենի անցակետերում


20:16 , 13 մարտ, 2015

ՌԴ-ում բեռի ձևակերպումից հետո՝ մեքենաները մաքսային ձևակերպում ստանում են միայն Վերին Լարսի և Բագրատաշենի անցակետերում168.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո անդամ պետությունների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին նոր թափ հաղորդելու նպատակով այս տարվա սկզբից ԵՏՄ բարձրագույն խորհրդի անդամների, ինչպես նաև անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի պատասխանատուների միջև ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվեցին համաձայնագրեր, որոնք կազատականացնեն տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների ոլորտը ԵՏՄ տարածքում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արդեն իրականացնում է ինտեգրացիոն գործընթաց՝ դյուրացնելու համար հայ բեռնափոխադրողների աշխատանքը Մաքսային միության տարածքում: Այսուհետ, ԵՏՄ անդամ պետությունների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների իրականացման համար չի պահանջվի մուտքի-ելքի, տարանցիկ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից՝ մեկանգամյա թույլտվություններ: Հայկական փոխադրողից թույլտվություն կպահանջվի միայն ոչ անդամ երկրից Մաքսային միության անդամ երկիր և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելիս: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ