Սերժին գահընկեց անելու մտադրությունը վերջանում է՝ նրա ձեռքն ամուր սեղմելով


19:37 , 13 մարտ, 2015

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը խոստանում է, որ այս տարին եզրափակվելու է առանց գործող իշխանության: Այսքանը հերիք է, որ այլևս չհավատամ շարժման անկեղծությանը, որովհետև երկրում բացակայում է արտահերթ զարգացման ինստիտուցիոնալ հիմքը: Առհասարակ, ազգիս ընդդիմադիր ներուժը մասնագիտացել է հեղափոխություն մոգոնելու, այն վիժեցնելու գործում: Ընդ որում, մի դաժան օրինաչափությամբ՝ Սերժին գահընկեց անելու մտադրությունը վերջանում է՝ նրա ձեռքն ամուր սեղմելով: