Ավտոմոբիլների տեխզննության համար կատարվող մուծումները մեքենատերերից այլևս ՉՊԵՏՔ Է գանձել


23:37 , 13 մարտ, 2015

Ավտոմոբիլների տեխզննության համար կատարվող մուծումները մեքենատերերից այլևս ՉՊԵՏՔ Է գանձել, քանզի մեքենատերերն այդ վճարած գումարի արդյունավետությունը չեն տեսնում ու առավել ևս չեն զգում գործնականում մեքենան օգտագործելիս: Էլ չեմ ասում, որ դրա իմիտացիոն ու կոռուպցիոն ռիսկերով հարուստ գործունեության արդյունքում, ոչ թե արդյունավետություն, այլ զգալի վնասներ ու կորուստներ են կրում շատերը:

Տրանսպորտի և կապի նախարարությունն է կարծեմ զբաղվում այս խնդրով: Առաջարկում եմ համակարգի բարելավման նպատակներով այդ տեխզննության իմիտացիոն և ոչ արդյունավետ գործընթացը վերացնել, քանի որ մեքենաօգտագործող անհատն իր մեքենայի համար գույքահարկ արդեն վճարում է, ուստի տրամաբանական է, որ տեխնիկապես սարքին և ապահով կպահի այն, ինչի համար «կլորիկ» գումար է վճարում գույքահարկի տեսքով: