18:50 , 13 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ֆինանսական օգնության նոր 4-ամյա փաթեթի շրջանակներում ստացել է առաջին տրանշը՝ 5 մլրդ դոլարի չափով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սպասվում է, որ ԱՄՀ-ի վարկը կօգնի լրացուցիչ վարկեր ստանալ այլ դոնորներից:
«Փողերը սկսել են հասնել Ազգային բանկի և Ազգային բանկում կառավարության հաշիվներին: Ամբողջ գումարը կստացվի մինչև օրվա վերջ»,- հայտնել են Ուկրաինայի Ազգային բանկի մամլո ծառայությունում:
Մարտի 1-ին Ուկրաինայի հիմնական վարկատու ԱՄՀ-ն հաստատել է Ուկրաինային ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի կիրառմամբ ընդհանուր 17,5 մլրդ դոլարով վարկավորելու ծրագիրը: