18:14 , 13 մարտ, 2015
Replik.am-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր` մարտի 13-ին, «Նաիրիտ»-ի աշխատակիցները հանդիպել են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն գործարանի աշխատակիցներին ոչ մի հստակ երաշխիք չի տրվել:
Նախկին աշխատակիցները հայտնեցին, որ նրանց ասել են, որ քացախաթթվի արտադրության վաճառքի և միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո նոր միայն կարելի է խոսել աշխատավարձերի վճարման մասին:
Հավելենք, որ շաբաթ օրն էլ նաիրիտցիները կհավաքվեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ գործարանի պրոֆմիության նախագահը տեղեկություններ կհաղորդի աշխատավարձերի պարտքի մարման ժամկետների վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի: