21:07 , 13 մարտ, 20152015-03-12 Գիտական ոլորտի հերթական նշանակալի ձեռքբերումը, թերևս, հիշողության իմպլանտավորման փորձի հաջող ընթացքն ու արդյունքն է: Այսպես, Փարիզում մասնագետներին հաջողվել է նոր հիշողություն իմպլանտավորել մկներին, երբ կենդանիները քնած են եղել: Ապագայում, հավանաբար, նման վիրահատությունը կօգնի հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ տառապող մարդկանց: Քնի ժամանակ ուղեղը, որպես կանոն, վերարտադրում է այն ամենն, ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում: Դա թույլ է տալիս ամրապնդել օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը: Փորձարկման ժամանակ գիտնականներին հաջողվել է մկների մոտ ստեղծել հաճելի հիշողություններ, որոնք ցերեկային ակտիվությանը և ստացած տեղեկատվությանն են առնչվում: