ՊԲ մամուլի ծառայությունը հերքում է «ադրբեջանական գերեզմանոցը գնդակոծելու» մասին ապատեղեկատվությունը


17:49 , 13 մարտ, 2015

ՊԲ  մամուլի ծառայությունը հերքում է «ադրբեջանական գերեզմանոցը գնդակոծելու» մասին ապատեղեկատվությունը Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ապատեղեկատվություն տարածել հայկական ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի խաղաղ բնակչությանը գնդակոծելու մասին: Այս անգամ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը գրում է, թե իբր «Աղդամի շրջանում հայկական զինված ստորաբաժանումները գնդակոծել են խաղաղ բնակչությանը նրանց՝ գերեզմանոց այցելելու ժամանակ»:

ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքեց ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը: 

«ՊԲ ստորաբաժանումները մշտապես հետևել և հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Նմանօրինակ ձեռագիրը բնորոշ է Ադրբեջանի զինված ուժերին»,- հայտատարարեց ՊԲ մամուլի ծառայության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ