Մկոն՝ Անուշավան պապի կերպարում կմասնակցի Հարութ Բալյանի մենահամերգին


17:42 , 13 մարտ, 2015

Մկոն՝ Անուշավան պապի կերպարում կմասնակցի Հարութ Բալյանի մենահամերգինLife.panorama.am-ը գրում է․

Մարտի 22-ին Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում կկայանա Հարութ Բալյանի մենահամերգը, որի ընթացքում կլինեն անակնկալներ՝ նաև երգի տեսքով: «Մենահամերգի ընթացքում կհնչի նաև նոր երգ՝ նվիրված Հայաստանին: Բայց ասեմ, որ հանդիսատեսին բազում հետաքրքիր  անակնկալներ են սպասվում»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց երգիչը:

Համերգի ընթացքում կլինեն հյուրեր: Ի դեպ, երգչից տեղեկացանք, որ բեմից հանդիսատեսին կողջունի նաև դերասան Մկրտիչ Արզումանյանը, «Տնփեսա» սիթքոմից՝ Անուշավան պապի կերպարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ