17:40 , 13 մարտ, 2015Մելբուրնի կենդանաբանական այգու ասիական փղի ձագուկը վայելում է ցեխի ավազանը` տոնելով Թաիլանդում փղերի ազգային օրը։

Թաիլանդի Այութայա քաղաքում փղերը վայելում են Փղերի ազգային օրվա տոնակատարության առթիվ նրանց համար բանջարեղենի ու մրգի հյուրասիրությունը։

Հազվադեպ հանդիպող Կաշվեպատյան ծովային կրիան անցնում է Հարավային Կարոլինայի Փալմս կղզու լողափով։ Կրիային վերադարձնում են Ատլանտյան օվկիանոս Հարավային Կարոլինայի ակվարիումում 5 օր անցկացնելուց հետո։ Սա ԱՄՆ-ում այս տեսակի միակ կրիան է համարվում։

«Չելթենհեմ» փառատոնի երրորդ օրը ձիարշավին հետևող տղամարդու արձագանքը։

Բավարիայի Դանուբ գետի մոտակայքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված 250 տարվա հնության հանգույցի մասնիկները։

Բրիտանացի արվեստագետ Էնթոնի Գորմլիի «Բրիտանական կղզիների դաշտավայր» կոչվող արվեստի մասշտաբային աշխատանքի մաս կազմող քանդակները Սքունթորփ բնակավայրի Սբ. Ջոնս նախկին եկեղեցու տարածքում։ Արվեստի աշխատանքը ներառում է 40.000 կավե արձանիկներ, որոնք քանդակվել են ավելի քան 100 աշակերտների կողմից ու ցուցադրության համար բաց կլինեն մարտի 14-ից հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում։

Սահնակներով «Iditarod» մրցարշավին մասնակցող 78 թիմերից մեկի մասնակից Մայք Սանտոսնն անցնում է Ալյասկայում Ռուբի բնակավայրից դուրս գտնվող Յուկոն գետի ժայռերի կողքով։

Ալյասկայի Տանանա բնակավայրի սահմանային կետում Մուշեր Լենս Մեքին ցույց է տալիս իր ձեռքերը։ Մեքին տառապում է ձեռքերում ու ոտքերում արյան վատ շրջանառությունից։ Այդ պատճառով նա մարտկոցներով տաքացվող ձեռնոցներ է կրում «Iditarod» մրցարշավին մասնակցելու ընթացքում։

Ուկրաինայի Մակեևկա բնակավայրում ռուսամետ մարտիկը հնարքներ է ցուցադրում ձիու վրա։

Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Ֆիշխաբուր քաղաքում Իրաքի քրիստոնյաների զինուժի քայլերթը վեցշաբաթյա ուսումնական մարզումների ավարտական արարողության ընթաքում։

Միսսուրիի Ֆերգուսոն բնակավայրում ոստիկանության շենքի առաջ ցույցերի մասնակցող ցուցարարները։ Ֆերգուսոնում բազմաթիվ կատաղի ցույցեր են տեղի ունեցել օգոստոս ամսին ոստիկանի կողմից կատարված՝ Մայքլ Բրաուն անունով սևամորթ դեռահասի սպանությունից ի վեր։
