Հնդկաստանում կինը հրաժարվել է ամուսնանալ արարողության ժամանակ` իմանալով, որ ամուսնինը չգիտի գումարում հանում


17:24 , 13 մարտ, 2015

Indian-Wedding-PhotographyAraratnews.am-ը գրում է․

Հնդկաստանում հարսանիքը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ նորընծա փեսացուն մաթեմատիկայից թույլ է եղել: Այս մասին գրում է The Times of India-ն:

Հարսանիքի ժամանակ, որն անցկացվել է Ուտար Փրադեշ նահանգում, երիտասարդ Ռամ Բարանը երկու ընտանիքների անդամների ներկայությամբ չի կարողացել պատասխանել հասրանացուի քրոջ տված այն հարցին, թե ինչ կստացվի, եթե գումարի 15-ին 6: Լսելով, որ գումարը կկազմի 17` հարսնացուն հայտարարել է, որ հրաժարվում է ամուսնանալ նրա հետ, քանի որ իր ապագա ամուսինն անգրագետ է: Հարսանացուի վրա չեն կարողացել ազդել նույնիսկ ամուսնու աղաչաքները:

Դստեր որոշմանն աջակցություն է հայտնfլ նաև նրա հայրը` ասելով, որ այդ վարժությունը կարող է անել  ցանկացած առաջին դասարանցի: