17:00 , 13 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
ՀՀ ԿԳ նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ազդարարել է միջպետական համաձայնագրի շրջանակում Չինաստանի ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթի հաղթողների անունները: Միջոցառմանը մասնակցել են բոլոր երեք` բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները: Աշոտյանը նշել է, որ այս տարի ՉԺՀ-ի բուհերում ուսումնառություն ստանալու իրավունք է ստացել 11 դիմորդ: Նախարարն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Աշոտյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: Աշոտյանը շեշտել է, որ այս տարվանից միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվելու բուհերի վարկանիշավորման համաշխարհային ճանաչում ունեցող կայքերի ըստ լավագույն ուսումնական հաստատությունների սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ