16:30 , 13 մարտ, 2015
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալվել է ևս մեկը՝ Դավիթ Հրաչիկի Հակոբյանը, խմբի կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ զինված միջադեպի գործով ձերբակալվել էր 2 անձ՝ Գյումրիի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը և Համլետ Գևորգյանը, ևս 3 անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: