Դիմահարդար դարձած հայ հայտնիները


16:40 , 13 մարտ, 2015

Հայտնիների հոնորարնե՞րն են պակասել, թե՞ հետաքրքրություններն են փոխվել, դժվար է միանշանակ ասել, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի ենք լսում, որ հայտնիները բիզնես են սկսել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել։ Եթե մի քանի տարի առաջ հայտնի կանանց շրջանում թրենդային էր ոճաբանի մասնագիտությունը, և երգչուհիներից, դերասանուհիներից ու հաղորդավարուհիներից շատերն այդ մասնագիտությունն ընտրեցին, այժմ հայտնիները, «խոսքները մեկ արած», դիմահարդար են դառնում։ Ինչպես կարելի է ենթադրել, նրանք միաբերան պնդում են, որ հետաքրքրված են այս մասնագիտությամբ, սակայն գուցե պակաս գրավիչ չի եղել մասնագիտության եկամտաբեր լինելը։ Ի վերջո, Հայաստանում հայտնի մարդկանց կողմից արված «make-up»-երը հատկապես «թրենդային» են։

Երգչուհի Սյուզի Մելիքյանը դիմահարդարի մասնագիտությունը ձեռք բերելու առաջին փուլում ասում էր, որ այն հոբբի է իր համար, սակայն կարճ ժամանակ անց Սյուզին սկսեց աշխատել հարսանյաց սրահներից մեկում, և հոբբին դարձավ եկամտաբեր:) Այժմ Սյուզին ավելի հաճախ հանրության ուշադրության կենտրոնում հայտնում է իր արած դիմահարդարումներով, քան նոր երգերով ու տեսահոլովակներով։

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը ևս դիմահարդարի մասնագիտություն է ձեռք բերել։ Արփինեն ոլորտում նորեկ է, սակայն ապագայում այս մասնագիտությամբ աշխատելու ցանկություն ունի։ Դերասանուհին ասում է, որ շատ է սիրում դիմահարդարման արվեստն ու մեծ հաճույքով է զբաղվելու իր նոր մասնագիտությամբ։

Դերասանուհի Աննա Մանուչարյանի նոր հետաքրքրությունը ևս դիմահարդարումն է։ Աննան make-up անել սովորել է ամռանը։ Ֆիլմերում նկարահանվելուն զուգահեռ, դերասանուհին այժմ աշխատում է որպես դիմահարդար և չի բացառում, որ այն ապագայում կարող է դառնալ իր հիմնական մասնագիտությունը։

Երգչուհի Աննա Դովլաթյանը ևս որոշել է դիմահարդարում սովորել։ Երգչուհին նշում է, որ այժմ դիմահարդարում է իր մտերիներին, իսկ թե հետագայում ինչ կանի, ցույց կտա ժամանակը։

«Սիրո գերին» հեռուստասերիալում Արփիին մարմնավորող Մարինկա Խաչատրյանի դեպքում ամեն բան մի փոքր այլ է. դիմահարդարի մասնագիտությունը նա ձեռք է  բերել մինչ դերասանուհի դառնալը, սակայն չի հասցրել զբաղվել իր առաջին մասնագիտությամբ։ Առաջիկայում պատրաստվում է ստանալ դերասանական կրթություն։

Ամալյա Հովհաննիսյան