15:06 , 13 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) անունը մեկ անգամ չէ, որ քրեական հեղինակությունների անունների կողքին է շրջանառվում: Այս անգամ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով կասկածվող Գաստիկ մականունով անձնավորության անվան կողքին շոշափվում էր Մհեր Սեդրակյանի անունը: Հայտնի է, որ Գաստիկի եւ եւս երկու մականունավորների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ՝ հասկանալու համար, ի վերջո, որքանո՞վ նա կապ ունի Գաստիկ մականունով Վահան Հակոբյանի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանեց Սեդրակյանի վարորդը, ով ներկայացավ որպես Սերյոժա: Նա նշեց, որ այդ խոսակցություններն ինչ-որ մարդկանց կողմից հատուկ նպատակով են շրջանառության մեջ դրվում: «Նրանք էրեխա են, ախր, նրանք ի՞նչ կապ կարող են ունենալ Մհերի հետ»,- ասաց վարորդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ