ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ի սրտե շնորհավորում է Հայ մամուլի օրվա առթիվ


13:48 , 16 հոկտեմբեր, 2012

Սիրելի գործընկերներ, ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ի սրտե շնորհավորում է ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Ցանկանում ենք ամենայն բարիք, մեծ հաջողություններ ու նոր ձեռքբերումներ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս սեփական գործունեության թափանցիկությանը և չափազանց բարձր է գնահատում զանգվածային լրատվամիջոցների դերակատարումն այդ հարցում: Մեծ գոհունակությամբ ենք արձանագրում անցած ժամանակահատվածի ձեզ հետ մեր աշխատանքը: Հույսով ենք, որ այսուհետ ևս փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում մեր համագործակցությունը արդյունավետ ու արգասաբեր կլինի հասարակության տեղեկացվածության առումով: 
Կրկին անգամ շնորհավորում ենք բոլոր լրագրողներին, մաղթում անձնական երջանկություն և գործնական հաջողություններ:

Հարգանքով՝ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: