13:40 , 13 մարտ, 2015Newmag.am-ը գրում է.
Անկեղծ խոստովանություն: Ես առաջին հայ դերասանուհիներից եմ, որ նկարահանվում են հեռուստասերիալում: Հիշում եմ՝ այն ժամանակ, երբ նկարահանվում էի «Դժբախտ երջանկություն» սերիալում, բոլոր իմ կոլեգաներն ինձ քննադատում էին, ասում էին՝ այս ո՞ւր ես նկարահանվում, դու լավ դերասանուհի ես: Անցան ամիսներ, ոմանց համար՝ նաև տարիներ, արդյունքում նույն այդ ասողները նկարահանվեցին սերիալներում և շատ ավելի անընդունելի տեղերում: Նրանք, ովքեր սերիալ չեն նայում և մշտապես քննադատում են, խորհուրդ կտամ՝ դրա փոխարեն նաև սերիալների լավ կողմերի մասին մտածեն, տեսնեն, հասկանան, որ այս ոլորտն էլ արագ տեմպերով առաջ է գնում: Ոչինչ սկզբից ու միանգամից լավը չի լինում:
Իմ կերպարները: Ես հասցրել եմ հինգ հեռուստասերիալում նկարահանվել և շատ ուրախ եմ, որ ամեն անգամ իմ կերպարները տարբեր են եղել, և ես ստիպված չեմ անընդհատ նույն կերպարի մեջ մնալ: Օրինակ` նախորդ իմ կերպարներում ես գուցե մի քիչ թույլ կնոջ էի մարմնավորում, որը զուսպ էր, բայց «Հարազատ թշնամի» սերիալում ես ուրախ եմ, որ իմ դերում չկա լացուկոծ, ես շատ ավելի ուրիշ եմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ