12:07 , 13 մարտ, 2015
Չեմ ուզում ընկնող եզի վրա դանակավորների շատացող թվին դասվել, առավել ևս, որ ես ի սկզբանե դեմ էի մեր մասնակցությանն այս մրցույթին ու առավել ևս դեմ էի, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցն արծարծվի տրանսվեստիտների մրցաշարի վերածված պապսայի այս պանթեոնում, բայց դե երեկ տեղի ունեցած երգի պրեմիերայից հետո լռել չեմ կարող։
Բան չունեմ ասելու, կատարողների մեծ մասը հիանալի արտիստներ ու վոկալիստներ են, ու ցանկացած այլ միջոցառման, որին մենք կմասնակցեինք ցանկացած այլ խորագրով, այս համույթը շատ հավակնոտ կլիներ ու հպարտանալու առիթներ կստեղծեր, բայց կատարողներից զատ ունենք նաև կատարման ու խորագրի խնդիր։
Գուցե երգի պրեմիերային հետևած բացասական արձագանքների փոթորիկը չլիներ կամ էլ գոնե այսքան ուժեղ չլիներ, եթե այդքան ուժեղ շեշտադրում չանեին, որ 2015 թվականին մեր մասնակցությունն անմիջականորեն կապված է լինելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, մեր մասնակիցներին չհավաքեին աշխարհի բոլոր մայրցամաքներից ու մատուցեին անմոռուկի կոնցեպտի ներքո, ու վերջապես չընտրվեր մի երգ, որն ակնհայտորեն ակնարկում է Թուրքիայի՝ Ցեղասպանությունը չճանաչելու հարցը։
Գիտե՞ք, չեմ ուզում կրկնվել, բայց անձամբ ինձ համար ի սկզբանե անհասկանալի ու անըմբռնելի է այն մարդկանց մտքի թռիչքը, ովքեր համարում են, որ Եվրատեսիլի բեմը, որտեղ, ի դեպ, այս տարի շքերթը կառավարելու է նախորդ տարվա հաղթող թրաշով անասունը, կարող է լինել հարմար հարթակ՝ Ցեղասպանության հիմնախնդիրն արծարծելու համար... Ինչևիցե, սա իմ անձնական կարծիքն է, որն ի վերջո կարող է փոքրամասնություն լինել, բայց բացատրեք նվաստիս, թե ինչու, այդքան սևեռվելով Ցեղասպանության թեմայի վրա, պետք էր այս աստիճան միջակոտ ու կոնտեքստից վրիպած լիրիկայով երգով հանդես գալ։
Գիտե՞ք, թե ինչ խեղակատակության է վերածվելու սա. բնականաբար, երգը չեն փոխելու, բնականաբար, դրանով մասնակցելու են ու, բնականաբար, չեն հաղթելու, և այդ չհաղթելը վերագրելու են ինչ-որ մութ ուժերի դավերին, բայց ոչ նրան, որ էս շիլափլավն անգամ հայաստանաբնակներիս մոտ է կոնտուզիա առաջացնում, ուր մնաց թե եվրոպացին գլուխ հանի, և էլի կսկսվեն շաբաթներ տևող երկարուձիգ քննարկումները...
Դրա համար ասել եմ, ասում եմ ու ասելու եմ.․Եվրատեսիլի դուքյանը փակեք, պարոնայք, դա մեր նյարդերի ու ֆինանսական միջոցների անիմաստ կորուստ է։ Միևնույն է, այս մրցույթում հաղթել անհնար է, եթե նախապես չկա համապատասխան որոշում, իսկ եթե նույնիսկ լիներ այդպիսի որոշում, միևնույն է, դա բացարձակապես ոչինչ չի փոխում, առավել ևս՝ Ցեղասպանության ճանաչման հարցում։