12:11 , 13 մարտ, 2015Ինդոնեզիայում երկու ննջարաններ ունեցող տունը վաճառքի է հանվել, ավտոտնակի, տնամերձ տարածքի և... կնոջ հետ միասին։ Այս անսովոր առաջարկի հեղինակը 40-ամյա այրի տան տիրուհին է։ Տունը գտնվում է Յոգյակարտա քաղաքի Սլեման թաղամասում և վաճառվում է 76.000 դոլարով։ Տան վաճառքի հայտարարությունը սկսում է ինչպես մյուս հայտարարությունները՝ տան նկարագրությամբ, սակայն դրա ավարտը բավականին անսպասելի է.
Գնորդները, ովքեր չեն սակարկի տան գինը, կարող են ամուսնանալ տիրուհու հետ։
Ini dia Sobat GEN Winalia yg lagi di line telepon nih sekarang sama #KemalTJ, yang jual rumah itu lho! #SEMANGATPAGI pic.twitter.com/J31rdS3BZn
— 98.7 Gen fm Jakarta (@987Genfm) March 11, 2015
Տիրուհին գեղեցկության սրահի սեփականատեր է և երկու երեխաների մայր։ Նա հույս ունի տան վաճառքի հետ նաև ամուսին գտնել։ Կինը, սակայն, հայտարարությունը չի տարածել առցանց, այլ փոխանցել է նեղ շրջանակներում միայն իր բրոկեր ընկերուհու օգնությամբ։ Լրատվամիջոցներին նա հայտնել է, որ ցանկանում է վաճառել տունը, ավելացնելով, որ հրաշալի կլինի, եթե կարողանա նաև դրա միջոցով հանդիպել իր երկրորդ կեսին։
Ամենակարևորն այն է, որ նա միայնակ լինի, երբեք ամուսնացած կամ այրի չլինի, հասուն լինի ու պատասխանատու։
Հայտարարությունը տարածվել է ամբողջ համացանցով, ու լրատվամիջոցները կապ են հաստատել նրա հետ՝ հարցազրույց անցկացնելու համար։ Հայտարարությունը գրավել է նույնիսկ ոստիկանության ուշադրությունը, որը հարցաքննել է կնոջը՝ վերջինիս տարածած կասկածելի հայտարարության մասին։