Օբաման չի օգտվում սմարթֆոնից ու SMS-ներ չի գրում


11:03 , 13 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմել է, որ երբևէ չի ուղարկում բջջային կարճ հաղորդագրություններ և չի օգտվում սմարթֆոնից:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ղեկավարը մանրամասնել է, որ նամակագրության համար օգտագործում է էլեկտրոնային փոստը:

«Ես չեմ օգտվում Twitter-ից, չեմ գրում SMS-ներ, իսկ նամակներն ուղարկում եմ Email-ով: Ես մինչև հիմա Blackberry եմ օգտագործում»,- ասել է Օբաման ամերիկյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ:

Նախագահը նշել է, որ ինքը չի կարող օգտագործել ձայնագրելու հնարավորություն ունեցող սմարթֆոն` ելնելով անվտանգության նկատառումներից: