Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր


10:30 , 13 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է․

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար Կլայդերմանի  համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Սկիզբը՝ 19:30:
 
Նարեկացի արվեստի միությունում կայանալու է  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի քանոնի դասարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գալստյանի մենահամերգը (դասախոս` ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան): Ծրագրում՝ Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Ծովինար Հովհաննիսյանի, Խարատուր Ավետիսյանի և այլ հեղինակների, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններ: Համերգը նվիրում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մուտքն ազատ է:
 
Սկիզբը՝ 15:00-ին: 
Նարեկացի արվեստի միությունում Երևանի Ղազարոս Սարյանի թիվ 1 արվեստի դպրոցի ռոք բաժնի աշակերտները ներկայացնելու են դասական ռոք:
Սկիզբը՝ 19:00-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ