Այսօր տնօրենների միջազգային օրն է


12:35 , 16 հոկտեմբեր, 2012

Հոկտեմբերի 16-ը Տնօրենների միջազգային օրն է (National Boss Day): 

1958թ-ին Պատրսիա Հարոսկինը, ով այդ ժամանակ աշխատում էր Ապահովագրական ընկերությունում` առաջարկում է, որ այս օրը տոնվի որպես տնօրենների օր: Իսկ ահա 1962-ին տոնը պետականացվում է ԱՄՆ Իլլյոնոիս նահանգում: Տոնի ամբողջ էություն այն է, որ աշխատողներն իրենց տնօրենին շնորհավորելուց հետո մաղթում են, որ առաջիկա տարվա ընթացքում նա լինի բարի եւ ազնիվ:
Տոնը մեծ տարածում է գտել նաեւ աշխարհի մյուս երկրներում:
Առիթից օգտվելով` ես էլ շնորհավորում եմ իմ տնօրենին եւ նրան մաղթում, որ առաջիկա տարում լինի բարի եւ ազնիվ: