Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է


10:02 , 13 մարտ, 2015

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց էSlaq.am-ը գրում է․

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: